Thursday, April 7, 2011

«ՄԵՂԱՎՈՐԸ ԵՍ ՉԵՄ, ԱՅԼ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ»

«ԱԶԳ, 07-04-2011- Մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանությունն իրականացնող Օգյուն Սամասթի դատավարության վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 5-ին: Նիստից առաջ մարդասպանը նամակ է ուղարկել դատարան, որտեղ, համաձայն Ստամբուլի «Հայթերթ» կայքէջի հրապարակման, ասված է. «Մեղավորը ես չեմ, այլ նրանք, ովքեր Հրանտ Դինքին ներկայացրել են իբրեւ հայրենիքի դավաճանի: Ես արդեն քավել եմ մեղքս, թող հիմա նրանք մտածեն: Ի դեպ, ո՞ւր են ինձ այս գործի մեջ ներքաշողները: Ես «Ակօսի» մասին նույնիսկ գաղափար չունեի»:
Դինքի սպանության գործով դատաստանի առջեւ է կանգնած 20 ամբաստանյալ: Դատավարության 2010-ի հոկտեմբերի 25-ի նիստում Սամասթի գործը հանձնվել էր անչափահասների դատարան այն պատճառաբանությամբ, թե հանցանքը գործելու պահին դեռեւս լրացած չէր նրա 18-ամյակը: Դատարանը «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ ապօրինի զենք կրելու» մեղադրանքով 8,5-18 տարի ազատազրկում է պահանջում Սամասթի համար:

No comments: