Thursday, April 7, 2011

Իրանը կարող է Ռուսաստանից հաշիվ պահանջել ԱԷԿ-ի կառուցումն ուշացնելու համար

News.am. 6-4-2011- Իրանի խորհրդարանը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ռուս մասնագետների կողմից սարքավորվող Բուշերի ԱԷԿ-ը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով «Իռնա» գործակալությունը:
Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Համիդ Ռեզա Կատոզիյանը նշել է, որ հանձնաժողովի անդամները ուսումնասիրելու են ռեակտորի վառելիքի վերալիցքավորման հիմնավորվածությունը, ինչն էլ հանգեցրել է կայանի աշխատանքների հետաձգմանը:
«Պետք է պարզել, թե օտարերկրյա կողմը որքան պարտաճանաչ է կատարում իր պարտավորությունները եւ արդյոք Իրանը հիմքեր ունի՞ բողոքելու նրանից»,- նշեց Կատոզիյանը: Նրա խոսքով` հանձնաժողովը կաշխատի երկու ամիս, որից հետո նրանք իրենց մանրամասն ուսումնասիրության արդյունքները կներկայացնեն խորհրդարան. «Խախտումների ի հայտ գալու դեպքում դրանք անմիջապես կհանձնվեն Իրանի դատական մարմիններին հետագա քննության համար»,- ասել է պատգամավորը:

Բուշերի ԱԷԿ-ի կառուցումն իրականացնում է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը: Օբյեկտի շինարարությունը ավարտելու ժամկետները շարունակաբար հետաձգվել է հիմնականում տեխնիկական պատճառներով:

No comments: