Friday, April 15, 2011

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՔԻ ՆԱՎԹԸ

Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ:
Դեսպանը հադիպումներ ունեցավ նաեւ Բասրայի Առեւտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի եւ Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները:
ՀՀ դեսպանը հանդիպեց նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ, որն առաջարկեց հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման գործում եւ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց կորպորացիայի արտադրանքի լայն տեսականի ներմուծել Հայաստան:
Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ 300-ամյա պատմություն ունեցող Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեց շուրջ 200 մարդ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը, համայնքի կարիքները եւ դեսպանության հնարավոր աջակցությունը համայնքին, համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

No comments: