Sunday, April 10, 2011

ICAO -ի մամլո քարտուղարը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ սահմանափակվել է կազմակերպության կանոնադրությունից մեջբերումներով

News.am. 9-4-2011- Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) մամլո քարտուղար Դենիս Շանյոնը հայկական Մեդիամաքս գործակալությանը մեկնաբանություններ է տվել Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի շահագործման եւ այդ առիթով Ադրբեջանի արձագանքի առնչությամբ: Ստեփանակերտում օդանավակայանի բացման հետ կապված հարցը «պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից », - հայտարարել է Շանյոնը:
Ինչ վերաբերում է քաղաքացիական օդանավերը հարվածելու մասին Բաքվի հայտարարությանը, Դ. Շանիոնը ուշադրություն է հրավիրել ICAO –ի կանոնադրության 3bis հոդվածի ա) կետին, ըստ որի. «Պայմանավորվող պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնպահ մնա օդում քաղաքացիական օդանավերի նկատմամբ զենք կիառելուց, եւ դրանց գրավման դեպքում չպետք է վտանգի ենթարկի ուղեւորների կյանքն ու օդանավի անվտանգությունը»:
Դ. Շանիոնը դժավարացել է ուղիղ պատասխանել հարցին, թե ինչպիսին է ICAO –ի դիրքորոշումը Ստեփանակերտում օդանավակայանի բացման վերաբերյալ` հղում կատարելով կազմակերպության կանոնադրության հոդված 1-ին, որտեղ նշվում է, որ «Պայմանվորվող կողմերն ընդունում են, որ յուրաքանչյուր պետություն լիարժեք եւ բացառիկ ինքնիշխանություն ունի իր օդային տարածքի նկատմամբ»:
Ի պատասխան այն դիտարկմանը, թե Ադրբեջանը ինքնիշխանություն չունի Լեռնային Ղրաբաղի օդային տարածքի նկատմամբ, հետեւաբար, չի կարող Ստեփանակերտի օդանավակայնում վայրեջքի թույլտվություն տալ, մամլո քարտուղարն ասել է. «Կարող եմ միայն նշել, որ այդ հարցերը պետք է լուծվեն երկուստեք»:
Հիշեցենենք, որ Ստեփանակերտում օդանավակայնի բացման մասին հայտարարությունները բուռն արձագանք գտան Ադրբեջանում, անգամ օդանավերը հարվածելու խոստումներ հնչեցին: Ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին հայտարարեց, որ Երեւան- Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու:

No comments: