Monday, May 2, 2011

«Ղարաբաղը մեր հարցն է, Նախիջևանը մեր հարցն է». Էրդողան

«Tert.am», 02.05.11: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանը կրկին հայտարարել է, որ առանց ԼՂ հակամարտության կարգավորման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայկոչելով թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի Իգդիր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ դեպի Նախիջևան ճանապարհաշինությունն ավարտված է, նոր ճանապարհները շահագործման կհանձնվեն մոտ ժամանակներս։ Դրանից հետո Թուրքիայի վարչապետը հայտարարել է՝ «Ղարաբաղը մեր հարցն է, Նախիջևանը մեր հարցն է»։
«Ադրբեջանի տխրությունը մեր տխրությունն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը։ Այստեղ՝ Իգդիրում, կրկին հայտարարում եմ, որ մինչև ղարաբաղյան հարցը չլուծվի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է։ Մենք միշտ Ադրբեջանի, Ղարաբաղի կողքին ենք եղել, այդպես կլինի միշտ։ Որևէ մեկը թող մեզանից այլ բան չսպասի»,–ընդգծել է Էրդողանը։
Իգդիր քաղաքի բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ են։

No comments: