Tuesday, May 3, 2011

ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

«Lragir.am», 02/05/2011: “Հայաստանի ԶԼՄ-ներում ՆԱՏՕ մասին տեղեկատվության ընդլայնման եւ բազմազանության” մասին նախագծի շրջանակում, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացնում է Ռեգիոն հետազոտական կենտրոնը, միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների Հետազոտման Ինստիտուտի տնօրեն, Eurasia Intelligence Report հրատարակության գլխավոր խմբագիր, Վալդայ ակումբի անդամ, Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների հարցերի փորձագետ Արնո Դյուբենը պատասխանել է lragri.am հետեւյալ հարցին. “Ֆրանսիան գործուն մասնակցություն է ցուցաբերում Լիբիայի եւ Կոտ դ Իվուարի օպերացիաներին: Ո՞վ է որոշում մի երկրի ներքին գործերին մյուս երկրի միջամտության նպատակահարմարությունը: Այդ համատեքստում, հավանական համարո՞ւմ եք Ֆրանսիայի կամ Եվրամիության ռազմական միջամտությունը Ղարաբաղի հակամարտությանը”:

“Լիբիայի եւ Կոտ դ Իվուարի իրավիճակները տարբերվում են Կոսովոյի իրավիճակից: Մինչեւ Լիբիայի եւ Կոտ դ Իվուարի օպերացիաները եղան ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւերը, ինչը չկար Կոսովոյի օպերացիայի դեպքում: Եվ դա, ՄԱԿ անվտանգության խորհրդի աջակցությունը, շատ մեծ տարբերություն է Ֆրանսիայի համար, որը չգնաց ԱՄՆ հետեւից Կոսովոյի օպերացիայի ժամանակ: Ինչ վերաբերում է ռազմական միջամտությանը Ղարաբաղում, ապա դա բոլորովին այլ իրավիճակ է: Նախ, ընթանում է դիվանագիտական կարգավորում ԵԱՀԿ գծով, եւ երկրորդ` Ղարաբաղում պատերազմ չկա: Ֆրանսիան, իհարկե, չի բացառում խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում միջազգային խաղաղապահության շրջանակում, բայց դա միեւնույն է կլինի այլ համատեքստում, այլ ձեւով”, պատասխանել է Դյուբենը:

No comments: