Tuesday, May 3, 2011

Նազիկ Ավդալյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Յուրի Վարդանյանին տեղափոխել են պալատ

«NEWS.am», 02.05.2011: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր` մայիսի 2-ին այցելել է ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին եւ լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա փոխանցմամբ` երկուսն էլ իրենց լավ են զգում, Նազիկ Ավդալյանը շարունակում է գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, իսկ Յուրի Վարդանյանին արդեն տեղափոխել են պալատ:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:
Հիշեցնենք, որ NEWS.am-ը գրել էր, որ լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք: Իսկ օրերս նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան:որ Յուրի Վարդանյանի առողջական վիճակը լավ է: Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա քույրերն ասել էին, որ Յուրի Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը նորմալ է, զրուցում է հարազատների հետ եւ վերակենդանացման բաժանմունքից շուտով կտեղափոխեն պալատ:

No comments: