Tuesday, May 3, 2011

Մսխեթցի թուրքերը հաջորդ տարվա սկզբից կհայրենադարձվեն Վրաստան

«Tert.am», 02.05.11: Մսխեթցի թուրքերի Վրաստան հայրենադարձության գործընթացը հնարավոր է, որ սկսվի հաջորդ տարվա հունվար ամսից։ Այս մասին հայտնել է մսխեթցիների հայրենադարձության կապակցությամբ ստեղծված «Սամշոբլո» («Հայրենիք»)միության նախագահ Շամսադին Սարվարովը։
Սարվարովի հայտարարության համաձայն՝ մսխեթցի թուրքերի Վրաստան վերադարձնելու՝ Եվրախորհրդի առջև Թբիլիսիի ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետն այս տարի լրանում է, չնայած որ պարտավորությունների պայմանները նախատեսում են հայրենադարձության ժամկետի երկարաձգում, հայտնում է Kavkaz-News.info-ն։
«Հատուկ ստեղծված հանձնաժողովը շարունակում է աշխատել այս հարցի շուրջ։ Հերթական հանդիպումը կկայանա մոտ օրերս։ Մենք հույս ունենք, որ տարիներ անց կվերադառնանք մեր պատմական հողեր»,–ասել է Սարվարովը և հավելել, որ մսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան կիրականացվի մի քանի փուլով. հայրենադարձության գործընթացը մի քանի հարց կընդգրկի, այդ թվում՝ մեսխեթցիների կարգավիճակի հարցը Վրաստան տեղափոխվելուց հետո։

No comments: