Tuesday, May 3, 2011

Թուրքիայում հարձակումներ են իրականացվել Էրդողանի նախընտրական շտաբերի վրա

«Tert.am», 02.05.11: Ստամբուլում հարձակումներ են իրականացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախընտրական շտաբերի վրա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ձայնային ռումբեր են նետել իշխող կուսակցության` Ջումհուրիյեթ և Սողանաք թաղամասերում տեղակայված շտաբերի վրա։
Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրականացվում է հետաքննություն։

No comments: