Tuesday, May 3, 2011

Աբդուլլա Օջալան. «ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել են ոչնչացնել քրդերին»

Diplomat.am. 2-5-2011- Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանը հայտարարել է, որ գոյություն ունի քրդերի ոչնչացմանը ուղղված գաղտնի համաձայնություն ԱՄՆ-ի և Թուրքիայի մեջ:
Ինչպես տեղեկացնում է Ֆիրատ գործակալությունը, այս հայտարարությունը նա կատարել է չորեքշաբթի օրը իր դատապաշտպանների հետ հանդիպման ժամանակ:

Համաձայն տեղական ԶԼՄ-ների հրապարակումներ, մարտի վերջին ԿՀՎ այժմյան ղեկավար Լեոն Պանետտան թաքուն այցելել է Թուրքիա: «ՀԴԳ-ի ղեկավարը գաղտնի գտնվել է Թուրքիայում, որը ունի հատուկ նպատակ»,-ասել է Օջալանը:

Ըստ նրա, «տեղի ունեցած այս գործարքով Թուրքիան պարտավորվել է թաքուն օժանդակել Սիրիայի, Լիբիայի և Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, իսկ իր հերթին իրավունք ստացել քրդերի հանդեպ վարվել այնպես ինչպես կցանկանա: Ու նույնիսկ եթե Թուրքիան մի քանի անգամ ոչնչացնի քրդերին, ԱՄՆ-ը այդ գործողությունների վրա աչք կփակի»,-ասել է Օջալանը:

No comments: