Wednesday, May 4, 2011

«Մերսեդեսը» շրջվել է Հրազդան գետը

«Aysor.am», 04.05.2011: Մայիսի 3-ին ՝ ժամը 13.33-ին ստացված տեղեկության համաձայն, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի հարակից տարածքում ավտոմեքենա է շրջվել և կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով): Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Հրազդան գետը, որի հետևանքով վարորդ, Երևան քաղաքի Վ. Այգեկցու փողոցի թիվ 26/1 տան բնակիչ,1992թ.-ին ծնված Անանիա Հ.-ն ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

No comments: