Wednesday, May 4, 2011

Ադրբեջանը չի սկսում լայնածավալ պատերազմ, որովհետեւ դա կարող է իր պետականության վերջը լինել

«Panorama.am», 04.05.2011: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Իրավունք հետաքննություն» թերթում խոսելով ադրբեջանական կողմից դիպուկահարների կրակոցների մասին` ասել է. «Ադրբեջանը չի սկսում լայնածավալ պատերազմ, որովհետեւ դա կարող է իր պետականության վերջը լինել, իսկ նման ահաբեկչական գործողությունները բնորոշ են վախկոտ եւ թույլ մարդկանց, եւ նման ոճով նրանք շարունակում են աշխատել»: Դ. Բաբայանը նաեւ ասել է, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր անկախությունը եւ անվտանգությունը, սակայն չպետք է հանդես գանք հարձակողական դիրքերից. Դա մեր ժողովրդին ու քաղաքականությանը վայել բան չէ, դա մեզ համար խորթ բան է:

No comments: