Tuesday, May 3, 2011

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հիմարություն է համարում Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը

«NEWS.am», 02.05.2011: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հիմարություն է համարում Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացուցչի հայտարարությունը:
«Դա հերթական հիմարությունն է, միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ: Այդ տրագիկոմեդիայի նպատակն է թաքցնել սեփական գործողությունները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուի հայտարարությունը:
APA-ի փոխանցմամբ, վերոնշյալ պաշտոնյան իրենց իսկ կողմից սպանված երկու հայ զինծառայողների մահվան մեղքը բարդել էր հայերի վրա: Ընդ որում, երկու օր էր պահանջվել, որ նրա գլխում «նման փայլուն» միտք փայլատակեր:

No comments: