Panorama.am. 11-5-2011- Թուրքիայում մայիսի 8-ին «Մավի Մարմարա. ազատության և համերաշխության կազմակերպության» անդամները կազմակերպել են բողոքի ակցիա` ընդդեմ իսրայելական պատվիրակության, որը ժամանել էր մասնակցելու Ստամբուլում ընթացող տնտեսապես թույլ զարգացած երկրներին վերաբերող ՄԱԿ-ի 4-րդ համաժողովին: Այդ մասին տեղեկացնում է իսրայելական «իսրայելնյուզ.նեթ» կայքը:«Իսրայելի սիոնիստական պետությունը, որը վերաձևել է ամբողջ աշխարհն այնպես, որ այն կարողանա ծառայեցնել սեփական շահերին, հանդիսանում է համաշխարհային չքավորության և արցունքների ամենապատասխանատու կողմերից մեկը», - հայտարարել է կազմակերպության հիմնադիր անդամ Իսմայիլ Յըլմազը:
«Պաղեստինի զարգացման համար առկա են բոլոր միջոցները, սակայն դրան խոչընդոտում են Իսրայելը և նրա դաշնակիցները: Նրանց կողմից կիրառվող բռնարգելքը սև բիծ է համաշխարհային պատմության մեջ: Գազայի հատվածի ողջ բնակչությունը գտնվում է բացօթյա բանտարկության պայմաններում»,- եզրափակել է Իսմայիլ Յըլմազը:
No comments:
Post a Comment