Thursday, May 12, 2011

Ի՞նչ անուններ են տալիս հայ ծնողներն իրենց որդիներին ու դուստրերին

News.am. 12-5-2011- Նախորդ տարի` 2010 թվականին, Հայաստանում ծնվել է 20 հազար 856 աղջիկ եւ 23 հազար 969 տղա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ այդմ, 2010-ին նորածին աղջիկների շրջանում ամենատարածված անունը եղել է Մանեն: Այդ անունով է անվանակոչվել 914 երեխա: Իսկ արական սեռի անունների մեջ տարածված է Նարեկ անունը: Այդ անունով է անվանակոչվել 1200 տղա:
Հայերի շրջանում իգական սեռի տարածված անունների հնգյակում երկրորդ տեղում է Անին` 733 աղջնակ է անվանակոչվել այդ անունով: Այնուհետեւ, ցանկը շարունակում է Միլենան` 718 երեխա, Անահիտը` 689, Էլենը` 683: Իգական սեռի անունների մեջ տարածված են նաեւ Աննան (610), Նարեն (600), Մարիամը (501), Մերին (431), Մարին (413), Եվան (377):
Ինչ վերաբերում է տղաների անունների հնգյակին, ապա Նարեկ անունից հետո, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դավիթ անունը, որով անվանակոչվել է 1111 երեխա: Ցանկը շարունակում են Գոռը (744), Արման (677), Էրիկ (649) անունները: Տղա նորածիններին անվանակոչել են նաեւ Հայկ (610), Տիգրան (536), Սամվել (533), Արթուր (509), Ալեն (500), Ալեքս (470) անուններով:
ԱՎ ծառայության տվյալներով` նույն անունները գերակշռող են եղել նաեւ նախորդ տարիներին:

No comments: