Thursday, May 12, 2011

Facebook-ից օգտագործողների տվյալների արտահոսք է եղել

Diplomat.am. 11-5-2011- Facebook սոցիալական ցանցում մի քանի տարիների ընթացքում հնարավոր է, որ օգտագործողների տվյալների արտահոսք է եղել: Նման կարծիք է հայտնել ծրագրային ապահովման առաջատարներից մեկը` Symanteс ընկերությունը:
Հակավիրուսային ընկերության փորձագետների կարծիքով, առաջին հերթին օգտագործողների տվյալները հայտնվել են գովազդատուների ձեռքում: Symanteс-ի ներկայացուցիչների կարծիքով այդ երրորդ կողմը ոչ միայն հնարավորություն է ունեցել տեսնել օգտագործողների անձնական էջերը, նրանց նկարները և նամակագրությունը, այլ նաև կարողացել է այդ իսկ օգտագործողների անուներից հաղորդագրություններ ուղղարկել այլ օգտագործողների:
«Մեր գնահատականներով 2011 թվականի ապրիլի դրությամբ մոտավորապես 100 հազար օգտագործողների մոտից հնարավոր է անձնական տվյալների արտահոսք»,-հայտնել է Symanteс-ն իր բլոգում:

No comments: