Saturday, June 25, 2011

Իրանում վերջին 3 օրում 3 բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Panorama.am. 25-6-2011- Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգի արդարադատության համակարգի նախագահ Մալեք Աժդար Շարիֆին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ ֆինանսական չարաշահումներ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Ալիռեզա Մողիմին:
Իրանական «թաբնաք.իռ» կայքն էլ հաղորդում է, որ նախօրեին անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է «Արվանդ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Ալի Ասղար Փարհիզքարը: Ըստ կայքի` վերջինիս անօրինական գործողութունների վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Իրանի անվտանգության ուժերի կողմից ֆինանսական չարաշահումներ կատարելու մեղադրանքով ձերբակալվեց Իրանի ԱԳ փոխնախարար Մոհամմադ Շաիրֆ Մալեքզադեն, ով օրեր առաջ էր նշանակվել այդ պաշտոնին, սակայն մեջլիսի ճնշման ներքո հրաժարական էր տվել:

No comments: