Monday, June 6, 2011

Թուրքիայի արյունոտ ռազմական հեղաշրջման հեղինակ, նախկին նախագահը 3,5 ժամ հարցաքննության է ենթարկվել

News.am. 6-6-2011- նկարայի գլխավոր դատախազությունը 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հետաքննության գործով հարցաքննության է ենթարկել ռազմական հեղաշրջման հեղինակ, նախկին նախագահ Քենան Էվրենին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ 1980-ի հեղաշրջման հետաքննության գործը հետաքննող դատախազներից Անկարայի գլխավոր դատախազի տեղակալ Հուսեյին Գյորուշենը այցելել է Անկարայում գեներալների համար նախատեսված կացարաններ, որտեղ մոտ 3,5 ժամ հարցաքննել է Քենան Էվրենին։ Դատախազն ինքն էր այցելել Էվրենի բնակարան, քանի որ վերջինս ունի առողջական խնդիրներ, որի համար։
Հարցաքննության ժամանակ նախկին նախագահի տան է եղել նաեւ նրա փաստաբան Օմեր Նիհաթ Օզգյունը։ Կացարանի գլխավոր մուտքի դիմաց հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչների պատճառով դատախազը այլ մուտքով է ներս մտել։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։ Էվրենի դեմ ներկայացված է «հեղաշրջման իրականացում» եւ «զենքով սահմանադրական կարգի փոփոխություն» մեղադրանքներ։

2010-ի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց։ Այդ փոփոխությամբ՝ հանվել է այն կետը, որով արգելվում էր դատապարտել 1980-ի հեղաշրջման մասնակիցներին։

Քենան Էվրենը ներկայումս 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։

No comments: