Tuesday, June 7, 2011

3 նախագահների թիմերի ճգնաժամը

«Լրագիր» 7-6-2011- Սերժ Սարգսյանը պետք է որոշի, թե ով է մտնում իր քաղաքական թիմի մեջ: Այս հացն անսպասելիորեն ծագեց, երբ ՀԱԿ-ը հայտարարեց, որ պատվիրակություն է ստեղծում իշխանության հետ երկխոսության համար, իսկ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ իր համար դա իսկական թակարդ է:
Մինչ այս թվում էր, թե Սերժ Սարգսյանի թիկունքում են կոալիցիան, նախագահական վարչակազմը, Հանրապետական կուսակցությունը, պետապարատը և բազմաթիվ փոքր ուժեր: Եվ հանկարծ պարզվեց, որ նա ոչ ոք չունի պատվիրակություն կազմելու համար: ԲՀԿ-ն, երևի, հրաժարվել է, և նույնիսկ ՀՀԿ-ն ոչ միանշանակ է աջակցում Սերժ Սարգսյանին: Այսօրվա հարցազրույցում ՀՀԿ խորհրդի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը խոստովանեց, որ Սարգսյանի թիմում դեռևս Քոչարյանի ժամանակվանից շատ մարդ կա, “մասնավորապես, Արմեն Գևորգյանը”: Դա նշանակում է, որ կուսակցության ներսում տարբեր կարծիքներ կան ընդդիմության հետ երկխոսության և դրան մասնակցելու վերաբերյալ:
Արդյունքում, այսօր հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմի ղեկավարը: Երևի, Սերժ Սարգսյանը մնացել է առանց կոալիցիոն և հանրապետական թիմերի կամ էլ նրանցում “վերջին մոհիկաններն են” մնացել: Թիմի մնացած մասը հասկացել է, որ Հայաստանում միակ ընդդիմություն է մնացել Ռոբերտ Քոչարյանի թիմը և նա ունակ է ոչ միայն խանգարել իշխանության և ընդդիմության երկխոսությանը, այլև կիսել հենց իշխանությունը:
Այժմ, երբ ՀԱԿ-ը հայտարարել է, որ հանուն արտաքին սպառնալիքի միասնական դիմագրավելու համաձայն է Սերժ Սարգսյանի հետ երկխոսության, “թշնամու ջրաղացին ջուր լցնելու” թեզը կարող է ուղղվել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմքով ի հայտ եկող ընդդիմությանը: Չնայած նրա դեմ առավել ծանրակշիռ մեղադրանք կա`մարտի 1-ը: Այդ թեզն արդեն հնչեցվել է հենց Ռաֆիկ Պետրոսյանի շուրթեով: Նա հայտարարել է, որ մեր երկրում բոլոր որոշումներն ընդունվում են առաջին դեմքի մակարդակով, այդ թվում, արտակարգ իրավիճակ մտցնելու որոշումը, և Սերժ Սարգսյանը ոչինչ չէր կարող անել: Ճիշտ է, նա չի ասել, թե ինչու քաղբանտարկյալները, որոնք ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանի կողմից, Սերժ Սարգսյանի կողմից անմիջապես ազատ են արձակվել միայն նախագահությունից 3 տարի անց:
“Իմ քաղաքական գործոնը շատերին հանգիստ չի տալիս”, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Եվ դա իրոք այդպես է` նա հանգիստ չի տալիս ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլհանրապետականներին, որոնք Քոչարյանի ժամանակ հանգիստ էին ապրում, որովհետև իրենց փոխարեն էին որոշումներ կայացնում, և ընտրություն գոյություն չուներ: Այժմ յուրաքանչյուրը պետք է ընրտություն կատարի, և դա ամենասարսափելի պատիժն է ավտոկրատի թիմի համար:

Դատելով ամենից, ԲՀԿ-ն արել է իր ընտրությունը: Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանի բացակայությունը իշխանության պատվիրակության կազմում այդ մասին է խոսում: Այժմ ՀՀԿ անդամները ստիպված են ընտրել:

Թիմային բյուրեղացման այդ գործընթացը կարող է Հայաստանում բոլորովին նոր իրավիճակի հանգեցնել, երբ ոչ մի ուժ կամ մարդ բացարձակ իշխանություն չի լինի, իսկ դա նշանակում է ընտրությունների կեղծման հնարավորություններ: Այդ իրավիճակում, երբ թվում է, որ 3 նախագահների հետևում մոնոլիտներ չեն կանգնած, ինչպես նախկինում, այլ ոչ մեծ քաղաքական խմբեր, կարող է քաղաքացիական ուժ հայտնվել, որը լրիվ այլ խնդիրներ եւ դրանց լուծման բոլորովին նոր ուղիներ առաջ կքաշի:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: