Sunday, June 26, 2011

Փորձագետ. Կազանից հետո բանակցություններում կարող է ակտիվանալ Վաշինգթոնը

News.am. 25-6-2011- Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Կազանում կայացած հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների լավատեսությունը փորք ինչ տարօրինակ էր, հաշվի առնելով Բաքվի բացարձակ հակակառուցողական մոտեցումը բանակցային գործընթացին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա ընդգծել է, որ հունիսի 24-ին Կազանի հանդիպումը կրկին ցույց տվեց Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը: «Երեք նախագահների կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ որքան շատ են զիջման գնում Ադրբեջանին, այնքան նրա ախորժակը բացվում է եւ դա գիտակցում է նաեւ միջազգային հանրությունը: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս միջազգային հանրությունը միջոց կգտնի Ադրբեջանին ցույց տալու իր դժգոհությունը: Հնարավորը է, որ դա լինի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման եւ ժողովրդավարության վիճակի քննադատության տեսքով:
Երկրորդ գործընթացը, որը կարող է հաջորդել կազանյան հանդիպմանը, դա այն է, որ բանակցություններում կրկին ակտիվանա ԱՄՆ-ը, մտածելով, որ ռուսական դիվանագիտությունը արդյունքներ չտվեց»,- նշեց Բոզոյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը ակտիվ գործողությունների է դիմել բանակցությունների ձեւաչափը փոխելու համար, որը բացարձակապես չի բխում հայկական կողմի շահերից: «Երեւանը պետք է ամեն կերպ խոչընդոտի Բաքվի այդ պլանների իրականացմանը»,- ամփոփեց փորձագետը:

No comments: