Sunday, June 26, 2011

Տպավորություն ունեմ, որ նախագահները մտադիր են ինտենսիվ աշխատել. Մամեդյարով

Tert.am. 25-6-2011- Կազանի հանդիպմանը հայկական կողմը չափից ավելին պահանջեց, ուստիև կողմերը չկարողացան հանգել փոխհամաձայնության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Կազանի հանդիպումը ցույց տվեց, որ հայակական կողմն աղավաղում է յոթնամյա բանակցային գործընթացի էությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ չնայած դրան՝ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: «Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ նախագահները մտադիր են այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում անարդյունք ավարտվեց՝ չնայած աննախադեպ մեծ ակնկալիքներին և միջազգային ուշադրությանը:

No comments: