Monday, June 6, 2011

Թուրքերի կեսից ավելին չի ցանկանում քուրդ հարևան կամ ամուսին ունենալ

HayNews.am. 6-6-2011- Թուրքիայում հրապարակվել են 2010 թվականի ընթացքում անցկացված խոշոր հարցման արդյունքները, փոխանցում է Haber3-ը:
«Մենք ո՞վ ենք» ուսումնասիրության նախաձեռնողները փորձել են պարզել Թուրքիայում բնակվող թուրքերի, քրդերի, զազաների և այլ ազգերի թվաքանակը, նրանց վերաբերմունքն իրար նկատմամբ: Հարցմանը մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, Թուրքիայի 81 նահանգներից 59-ում: Վերջնական արդյունքները կազմելիս հաշվի են առնվել նաև 2006 թվականին անցկացված մեկ այլ խոշոր հարցման արդյունքներ:
Այսպես, հարցմանը մասնակցած թուրքերի 57,6 տոկոսը չի ցանկանում ունենալ քուրդ ամուսին կամ զուգընկեր, 53,5 տոկոսը` քուրդ գործընկեր, 47,4-ը` քուրդ հարևան: Իսկ քրդերի 26,4 տոկոսը չի ցանկանում թուրք ամուսին կամ զուգընկեր ունենալ, 24,8 տոկոսը` գործընկեր, 22,1 տոկոսը` հարևան:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ, Թուրքիայի բնակչության 73,6 տոկոսը, այն է` 53 մլն 377 հազար մարդ, թուրք է, քրդերի և զազաների թիվը 13 մլն 261 հազար է (18,3 տոկոս), այլ էթնիկ խմբերի ընդհանուր թիվը` 5 մլն 915 հազար (8,2 ): Ե’վ թուրք, և’ քուրդ ազգական ունեցող մարդկանց թիվը 3 մլն 500 հազար է:

No comments: