HayNews.am. 6-6-2011- Արցախի ներքին քաղաքականության և անվտանգության հարցերով հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Regnum-ի հետ զրույցում նշել է, որ թեև արդեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի վերաբերյալ պայմանագրի կնքումից անցել է 17 տարի, սակայն հրադադարի ռեժիմի խախտումը շարունակում է հրատապ մնալ:
Մայիլյանն ասել է. «Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները խոսում են նրա կոշտացած և առանց այն էլ անզիջում դիրքորոշման մասին: Բոլորովին վերջերս պաշտոնական Բաքուն որդեգրել է հետևյալ բանաձևը՝ կամ խաղաղություն Ադրբեջանի առաջադրած պայմաններով, կամ՝ պատերազմ: Պետք է նշել, որ «Ադրբեջանի առաջարկած պայմաններով» կամ «մադրիդյան սկզբունքներով» խաղաղությունը նշանակում է հետաձգված պատերազմ»:
Մասիս Մայիլյանը նաև նշել է. «Հասկանալի է, որ Ստեփանակերտն ու Երևանը չեն խաղալու Բաքվի կանոններով: Իսկ դիպուկահարների շարունակվող պատերազմը, հրադադարի ռեժիմին հետևելու և վերահսկելու ուղությամբ միջազգային մեխանիզմներ մշակելուց Ադրբեջանի հրաժարվելը հենց արտահայտում են նրանց վերոնշյալ բանաձևը»:

No comments:
Post a Comment