Tert.am. 6-6-2011- ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այժմ հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ ինտենսիվ աշխատանք է տարվում։ Այս մասին, ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, Վաշինգտոնում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Սակայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը խաղաղ պայմանագրի ձեռքբերում չի նշանակում։ Չպետք է թույլ տալ, որ, սկզբունքների համաձայնեցումից հետո, ևս 70 տարի աշխատանք տարվի խաղաղ պայմանագրի վրա։ Եթե հիմնարար սկզբունքները ընդունվում են, ապա 6–12 ամիսների ընթացքում պետք է ավարտվի նաև պայմանագրի վրա աշխատանքը »,–ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշումը կայանում է նրանում, որ որքան հնարավոր է շուտ ավարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա աշխատանքները և սկսվի խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը։ «Ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Արդեն հայտնի են սկզբունքները, որոնցով մենք կշարժվենք։ Անվանենք դա «Ճանապարհային քարտեզ»։ Խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»,– ասել է Մամեդյարովը։

No comments:
Post a Comment