Saturday, June 25, 2011

Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնելու համար

PanARMENIAN.Net - 25 հունիսի 2011 - Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ Իրանի նկատմամբ պատժամիջոցների համար: Ռուսաստանի ԱԳՆ կարծում է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից ներմուծված նոր պատժամիջոցները կարող են վնասել ռուսական շահերին:
Մոսկվան հանդես է եկել նման հայտարարությամբ Վաշինգտոնի այն որոշումից հետո, որն արգելել է համագործակցությունն իրանական Iran Air ավիաընկերության և Tidewater Middle East Company նավահանգստային օպերատորի հետ: Ամերիկյան իշխանությունների կարծիքով, այդ կառույցները ներգրավված են զենքի տեղափոխման մեջ:
«Նման գործողությունները, որոնք հիմնված են ԱՄՆ օրենսդրությունը երկրից դուրս կիրառելու վրա, ստեղծում են իրավիճակ, որի դեպքում հարվածի տակ կարող են հայտնվել ռուսական բիզնես կառույցները, որոնք համագործակցում են նշված ընկերությունների հետ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:

No comments: