Saturday, June 25, 2011

Կազանում առաջընթաց չգրանցվեց Բաքվի մաքսիմալիստական նկրտումների պատճառով.

HayNews.am. 25-6-2011- Հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը ոչ մի շոշափելի առաջընթացի չհանգեցրեց: Այդ մասին Regnum-ի հետ զրույցում նկատել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` հավելելով.
«Ադրբեջանը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից` փորձելով բանակցությունների միջոցով հետ վերադարձնել այն վիճակը, որ նա տարածաշրջանում զբաղեցնում էր 1988 թ-ին: Դա, իհարկե, իրատեսական չէ, և ես չեմ կարծում, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների, եթե Բաքուն շարունակի վարել նույն քաղաքականությունը»,-ասել է Բաբայանը:

No comments: