HayNews.am. 7-6-2011- Կազմվել է այն երկրների վարկանիշը, որոնց բնակիչներն աչքի են ընկնում սրամտության բացակայությամբ: «Ոչ սրամիտների հիթ շքերթը» կազմելու համար 15 երկրներում 30 հազար մարդ է մասնակցել հարցմանը, փոխանցում է The Daily Telegraph-ը:Ինչպես պարզել է ուսումնասիրությունը, աշխարհի ամենա ոչ սրամիտ մարդիկ ապրում են Գերմանիայում: Վերջիններս աչքի են ընկնում հումորի բացակայությամբ:
Երկրորդ հորիզոնականում ռուսաստանցիներն են, ովքեր ևս հեռու են սրամիտ լինելուց: Ոչ պատվավոր եռյակը եզրափակում է Թուրքիան: Թուրքերը ևս բավական հեռու են սրամտությունից, կարծում են ուսումնասիրության կազմակերպիչները:
Առաջին տասնյակում են նաև բրիտանացիները, ամերիկացիները, ֆրանսիացիները, լեհերը, բելգիացիները, հոլանդացիները, կանադացիները:
No comments:
Post a Comment