Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը փորձելու է ժամանակ ձգձգել և կոշտացնել դիրքորոշումը՝ փորձելով հասնել երկու նպատակի՝ կամ որ խնդրի կարգավորման ակտիվ միջնորդությունն անցնի Միացյալ Նահանգներին, կամ էլ՝ ԼՂ խնդրի համար առաջարկվի այնպիսի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ չի նշվի ԼՂ-ի կարգավիճակի, հանրաքվեի հարցը, սակայն հստակ կնշվեն այն զիջումները, որոնք պետք է անի Հայաստանը:
«Հայաստանն այլևս զիջումների չի կարող գնալ: Գնդակը գտնվում է Բաքվի դաշտում, իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատրաստ են ստորագրել ներկայացված սկզբունքների տակ»,- հայտարարեց Երվանդ Բոզոյանը: Անդրադառնալով ադրբեջանական կողմից տասը առաջարկների ներկայացմանը՝ քաղաքագետ նշեց, որ եթե պաշտոնական Երևանը դրան չպատասխանի, տպավորություն կստեղծվի, որ կողմերը քննարկում են Ադրբեջանի առաջարկները:
«Կարծում եմ, պաշտոնական Երևանը չի կարող գնալ այնպիսի լուծման, որը կվտանգի ԼՂ անվտանգությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ազատագրված տարածքները վերաբնակեցնելու «Ժառանգության» երեկվա կոչին, Բոզոյանը նշեց, որ ինքը ողջունում է այդ առաջարկը ու այն համոզմանն է, որ ազատագրված տարածքների չվերաբնակեցումը Հայաստանի իշխանությունների խոշորագույն բացթողումն է: «Երբ խոսում ենք ԼՂ կարգավորման մասին, և մենք կոնկրետ առարկայական վերաբնակեցման քաղաքականություն չենք վարում, դա անհասկանալի է»,- ասաց նա:
No comments:
Post a Comment