Friday, July 8, 2011

ԱՄՆ-ը մտադիր է ռադար տեղակայել Թուրքիայում

News.am. 8-7-2011- ԱՄՆ-ը, հնարավոր է, հաջորդ շաբաթ համաձայնագիր կնքի Թուրքիայի հետ` այդ երկրի տարածքում ռադար տեղադրելու մասին, որը կլինի Եվրոպայում ստեղծվող հակահրթիռային «վահանի» մի հատվածը: Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է The Washington Times թերթը` վկայակոչելով Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներից մեկին, ով կարծում է, որ Թուրքիայի տարածքում տեղադրվող ռադարն ավելի քիչ հնարավորություն կունեն հակազդել իրանական հրթիռային սպառնալիքին, քան եթե այն տեղադրվի Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքում:
Ինչպես գրում է թերթը, Անկարայի հետ նման գործարքի մասին տեղեկությունը հարցեր է առաջ բերում. Մասնավորապես, արդյո ք դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ վարչակազմը համաձայնել է Թուրքիայի պահանջին, այդ ռադարը չօգտագործել Իսրայելի օգտին:
Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը ցանկանում էր հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Չեխիայում եւ Լեհաստանում, սակայն դրան դեմ էր Ռուսաստանը եւ այն, ի վերջո, չիրականացավ:
Բարաք Օբաման, դառնալով նախագահ, վերանայել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման պլանները:

No comments: