Friday, July 8, 2011

Մոսկվան ընդառաջ է գնում Ալիեւին

«Լրագիր» 8-7-2011- Կազանի հանդիպման փաստացի տապալումից հետո հույս կար, որ Ռուսաստանը դուրս կգա Ղարաբաղի կարգավորման միջնորդի իր բացառիկ դերից: Համենայնդեպս, այդ մասին կարծես թե հայտարարել էր Մեդվեդեւը: Սակայն, ցավոք, Մեդվեդեւը շարունակում է “ջանքը” եւ արտգործնախարար Լավրովի հետ երկու օրինակից նոր առաջարկներ է ուղարկել Երեւան եւ Բաքու:
Կազանից հետո ասվել էր, թե փաստաթուղթ չի ընդունվել Ալիեւի պատճառով: Ինչպես այսօր Երեւանում Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, եթե Ալիեւը 10 ուղղում չմտցներ Կազանում ներկայացված փաստաթղթում, գուցե առաջընթաց լիներ: Նալբանդյանի այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ փաստացի ստացվում է, որ Ռուսաստանը Ալիեւի այդ 10 առաջարկները ներառել է նոր փաստաթղթում: Այլապես, ինչ կարիք կա նոր փաստաթուղթ կազմել, հաշվի չառնելով Ալիեւի առաջարկները, քանի որ վերջինս այն կրկին կմերժի:
Այդ հանգամանքն այնքան էլ անիրական չի թվում, հաշվի առնելով Մեդվեդեւի վարչակազմի` վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ գրեթե ստորաքարշ քաղաքականությունը: Ըստ այդմ, երեւում է, մերժելու “հերթն” այս անգամ Հայաստանինն է լինելու:

No comments: