Tert.am. 4-7-2011- «Մտավորականությանը դնում են սոցիալ–տնտեսական այնպիսի ծանր պայմանների մեջ, որ նրանց միակ բանը լինի աշխատավարձի մասին խոսելը, այսինքն՝ առաջին հերթին իրենք մտածեն իրենց տնտեսական կացության ու կեցության մասին, այլ ոչ թե այլ խնդիրների մասին»,– այսօր արտագաղթի թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հարություն Մարությանը՝ արձագանքելով այն հարցերին, թե ո՞ւր է մտավորականությունը, ինչո՞ւ չի բարձրաձայնում հասարակությանը հուզող հարցերը։
Ըստ ազգագրագետի՝ երբ մտավորականին «մի քիչ շատ փող» տան, նա իրեն ավելի ազատ կզգա արտահայտվելու մեջ, կդառնա ազատ մտածող մարդ, ինչն այսօրվա հասարակության մեջ ամենավտանգավորն է «մեր սիրելի իշխանությունների համար»։
«Դրա համար էլ պահում են էսպես չոքացրած վիճակում, ու դա ավելի ձեռնտու է, ավելի կառավարելի է դարձնում հասարակությանն ու մտավորականությանը»,– ասաց Մարությանը։

No comments:
Post a Comment