Friday, July 8, 2011

Համանախագահները տարածաշրջան կայցելեն հաջորդ շաբաթ. Բրայզա

Tert.am. 8-7-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հաջորդ շաբաթ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Մեթյու Բրայզան։
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ հայտնի չեն համանախագահների այցի կոնկրետ ամսաթիվն ու երթուղին։
«Գլխավորն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվելու է։ Մենք հուսով ենք, որ համանախագահները կհասնեն այն բանին, որ առաջընթացը բանակցային գործընթացում կշարունակվի»,– ասել է Բրայզան։

No comments: