Friday, July 8, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ բոլոր հնարավորություններն են սպառվել. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Tert.am. 8-7-2011- «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի առկա ձևաչափը և Ռուսաստանի, ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի միջնորդների գործունեությունը հիմնախնդրի կարգավորման արդյունավետ և բավականին գործունակ միջոց են համարում»,– Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նրա խոսքերով՝ վերջերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայացած եռակողմ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության հույս տվեց։
«Խոսքը տարիներ շարունակ պահպանվող ձևաչափի մասին է։ Չնայած հակամարտության զարգացման տարբեր ժամանակահատվածների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել, որ իր ոչ բոլոր հնարավորություններն են օգտագործվել»,–ասել է Լուկաշևիչը՝ ընդգծելով, որ միջնորդները ձգտում են պատասխանատու և արդյունավետ գործել՝ Երևանին ու Բաքվին օգնելով անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռքբերելու հարցում։

No comments: