
7or.am. 25-7-2011- Բաքվում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ: Նրանք քննարկել են նաև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության երկարաձգման հարցը: Այդ կայանի վարձակալության ժամկետը լրանում է 2012թ.։
Ռուսաստանն ԱՄՆ–ին առաջարկում է կայանը համատեղ շահագործել՝ որպես Արևելյան Եվրոպայում տեղադրվելիք ամերիկյան հակարհթիռային համակարգերի այլընտրանք։
Սերդյուկովը Ռուսաստան կվերադառնա հուլիսի 26-ին:
No comments:
Post a Comment