
Հիշեցնենք , որ հուլիսի 23-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան նշել էր, որ վերջերս եղել էր Բաքվի հայկական եկեղեցում: « Ես հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ Բաքվի հայկական եկեղեցին կբացի իր դռները ծխականների առջև: Ես բավարարված եմ կրոնական հուշարձանների նկատմամբ իշխանության ու քաղաքացիների վերաբերմունքից» ,_ հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը:
« Սատմբուլում` Սբ.Սոֆիայի եկեղեցին վաղուց բացել է դռները այցելուների համար, Գանձակում (Ադրբեջան) որերորդ տարին գործում է Սբ,Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը բաց է մահմեդականության սուննի չյուղը դավանողների համար: Եթե Բրայզան ի նկատու ունի եկեղեցիների այսպիսի «բաց դռներ», ապա դա լիովին հավանական է» ,_ նշեց փորձագետը:
Ցանկացած պարագայում, համարում է Մելիք-Շահնազարյանը, Բրայզայի գտնված պետությունում, որտեղ դպրոցական նստարանից պատվաստվում է ատելություն հայ ժողովրդի նկատմամբ, որտեղ ամեն մի գիտական կամ գիտականին մոտ աշխատություն պարտադիր կերպով պետք է պարունակի հայ ժողովրդի նկատմամբ ատելության տարրեր, քրիստոնեական եկեղեցու դռները կարող են բացվել միայն, Ալիեվի կողմից անընդմեջ բարձրաձայնվող ռազմական սպառնալիքի իրականացման փորձի պայմաններում: Այդ դեպքում, համոզված եմ, Հայկական Բանակը, որը մի անգամ հավատաց Հեյդար Ալիեվի երդվյալ հավաստիացումներին ու աղերսներին, կհասցնի իր հաղթանակը ` տրամաբանական ավարտին: Ինչպես քանիցս հավաստիացրել եմ, Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի վերսկսման դեպքում, պատերազմը կավարտվի այնտեղ, որտեղ ծրագրվել է ` Բաքվում: Այդ դեպքում այդ եկեղեցին էլ կբացի իր դռները ծխականների առաջ, և կվերականգնվեն տեղի քարուքանդ արած քրիստոնեական գերեզմանները: Հակառակ դեպքում, Բրայզայի հայտարարությունը կարելի է ընկալել , որպես անտեղի ու անմիտ մի զավեշտ:
No comments:
Post a Comment