Tert.am. 7-7-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կայցելի հուլիսի վերջին։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ։
Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Էրդողանի այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կստորագրվի գազի տարանցման վերաբերյալ համաձայնագիր։ Բացի այդ, կքննարկվի նաև երկկողմ այցագրային ռեժիմը վերացնելու հարցը, և տեղի կունենա Ռազմավարական համագործակցության խորհդի առաջին նիստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական կառավարության մամուլի քարտուղար Ահմեդ Արսլանին, տեղեկացրել էին, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան է այցելելու օգոստոսին։
Նշենք, որ ադրբեջանական մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ այն մասին, թե Թուրքիայի վարչապետը պատրաստվում է առաջիկայում ժամանել Բաքու։ Սակայն ամեն անգամ այդ լուրերը հերքվում են։

No comments:
Post a Comment