News.am. 16-8-2011- Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Ռուսաստանին պետք չէ, սակայն այն կպահպանեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, պահեստազորի գնդապետ, ռազմական գիտությունների թեկնածու Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, դրանով ոչ թե գործնական, այլ ռազմավարական նպատակներ են հետապնդվում:
«Ռուսաստանը ձգտում է պահպանել իր ներկայությունը Ադրբեջանում: Դրանով էլ բացատրվում են Մոսկվայի ջանքերը` միտված Գաբալայի ՌԼԿ-ի պահպանմանը»,- ընդգծել է Ցիգանոկը:
Ըստ փորձագետի, դա ստիպում է Ռուսաստանին բարձրացնել վարձավճարը եւ մյուս վճարներն Ադրբեջանին, իսկ վերջինս օգտվում է դրանից: «Ադրբեջանը դիմում է քաղաքական սադրանքների»,- ընդգծել է Ցիգանոկը:
Նշենք, որ ռուսական եւ ադրբեջանական կողմերը որեւէ կերպ չեն կարողանում պայմանավորվել կայանի վարձավճարի շուրջ: Ադրբեջանը նաեւ պահանջում է ավելացնել ՌԼԿ-ում աշխատող ադրբեջանցիների թվաքանակը:

No comments:
Post a Comment