News.am. 9-8-2011- Իրանում գազի նոր հանքավայր են գտել: Գազի պաշարները գնահատվում են 495 մլրդ խմ: Այդ մասին ՇԱՆԱ գործակալությանը հայտնել է Իրանական նավթային ազգային ընկերության ղեկավար Ահմադ Գալեբանին:
Նրա խոսքով, հանքավայրը գտնվում է Ասալուե նավահանգստից 15 կմ դեպի արեւելք, երկրի հարավում: «Պաշարները գնահատվում են 495 մլրդ խմ եւ 658 մլն բարրել գազային կոնդենսատ: Գազի արդյունահանման գործակիցը նոր հանքավայրում կազմում է մոտ 80 տոկոս»,- նշել է Գալեբանին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անցած տարի Իրանում գազային չորս նոր հանքավայրեր են գտել: Դրանց ընդհանուր պաշարները կազմում են 336 մլրդ խմ:

No comments:
Post a Comment