Tuesday, September 20, 2011

Թուրքիան նույնպես նավթ կորոնի Միջերկրական ծովում

Tert.am. 19-9-2011- Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության հետ համաձայնագրի շրջանակում սկսում է հետազոտական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի մայրցամաքային խորշում: Թուրքական «Ikhlas»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
«Սա կատարվում է ի պատասխան հունական Կիպրոսի ջրային տարածքում իրականացվող նավթի ուսումնասիրության: Աշխատանքները կիրականացվեն թուրքական նավատորմի հսկողության և պաշտպանության ներքո»,- նշել է թուրք նախարարը:

No comments: