Tuesday, September 20, 2011

Բացվում է Մատենադարանի նոր մասնաշենքը

Tert.am. 19-9-2011- Մատենադարանի նոր մասնաշենքը կբացվի վաղը Սերժ Սարգսյանի ներկայությամբ։
Այն համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին` ունի հսկայական պահոց, արդի սարքավորումներով համալրված գրերի ռեստավրացիոն բաժին: Գրերը պահվում են 7-9 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, ինչն ապահովում է դրանց երկարակեցությունը:
Ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ շուտով կսկսվեն գլխավոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքները: Դրան զուգահեռ վերանորոգվելու է նաև Մաշտոցի պողոտայի՝ դեպի Մատենադարան տանող ճանապարհը:

No comments: