Tuesday, September 20, 2011

Իտալացի գիտնականը «երջանկության դիետա» է մշակել

Իտալական Կատանձարո համալսարանի գիտնական Լուկա Պասամոնտին սահմանել է այն սննդամթերքի ցանկը, որ օգնում է հաղթահարել նյարդայնությունը եւ զայրույթը: Ցանկի մեջ մտնում են ձկնկիթ, կաթ, թռչնամիս, խոզի եւ տավարի միս, ընկույզ:
Գիտնականին հաջողվել է ապացուցել, որ լավ տրամադրության գրավականը «ճիշտ սննդի» մեջ է, որ պետք է պարունակի տրիպտոֆան ամինաթթու: Այսպիսի սննդամթերքը, որպես կանոն, հակադիետիկ է: Սակայն Պասամոնտին պնդում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է օրական օգտագործի առնվազն 350 գրամ «լավատեսական» սնունդ: Դա կօգնի խուսափել սթրեսերից, նվազեցնել ագրեսիան, ղեկավարել զայրույթը եւ այլ բացասական էմոցիաներ:
Գիտնականը վստահ է, որ «տրիպտոֆանային դիետան» կարող է կանխել մի շարք հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, դեպրեսիան եւ ինքնասպանության հակումը: Ընդ որում՝ նա կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկում՝ լավ տրամադրության հետ զուգահեռ լավ կազմվածք պահպանելու համար: Պասամոնտիի կարծիքով՝ նիհար մարդիկ ավելի չար են լինում՝ տրիպտոֆանի պակասի պատճառով:
Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը:

No comments: