Tuesday, September 20, 2011

Քլինթոնը կոչ է արել Անկարային հաշտվել Իսրայելի հետ

Tert.am. 20-92011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դացութօղլուի հետ, տեղեկացնում է Բի–Բի–Սի–ն։
Հանդիպման ընթացքում Քլինթոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին նվազեցնել լարվածությունը և վերականգնել նախկին հարաբերությունները Իսրայելի հետ, քանի որ տարածաշրջանում, առանց այդ էլ անհանգիստ դրություն է։
Թուրք–իսրայելական հարաբերությունները չեն կարգավորցում անցած տարվա մայիսից, երբ իսրայելական հատուկջոկատայինները գրավել էին Գազա ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավը, իսկ գործողության ժամանակ զոհվել էին Թուրքիայի քաղաքացիներ։

No comments: