Monday, September 19, 2011

Դինքի փաստաբանները ցուցադրաբար լքել են դատարանը

HayNews.am. 19-9-2011- Թուրքիայում շարունակվում է «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Ստամբուլի դատարանում այսօր քննվել է Յասին Հայալի և Էրհան Թունջելի գործերը: Վերջիններս մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ:
Դինք ընտանիքի փաստաբանները պահանջել են դատարանից խորհրդակցական վճիռը, սակայն այդ պահանջը չի բավարարվել: Այս քայլից հետո փաստաբանները ցուցադրաբար լքել են դատարանի դահլիճը:
Միևնույն ժամանակ մի խումբ ցուցարարներ հավաքվել են Դոլմաբահչե պալատի մոտ, որը Թուրքիայի վարչապետի նստավայրն է: Վերջիններս վարչապետ Թայիփ Էրդողանին պահանջել են արդար դատավարություն:

No comments: