Tuesday, September 20, 2011

Ջավախքը ԱՄՆ գործընկեր

Ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ շահագրգիռ է դարձել Վրաստանի հայերի շահերը պաշտպանելու մեջ, իսկ ավելի առարկայական՝ նկատի է առնվում վրացահայերի կենսագործունեության եւ հասարակական վիճակի ամրապնդումը եւ խնդիրների լուծումը:
Իհարկե, դժվար է բացատրել ԱՄՆ քաղաքականությունը միայն հայ-վրացական խնդիրների լուծման շահագրգռվածությամբ, սակայն ամերիկացիների մոտիվները կապված են իրենց համար ավելի կարեւոր խնդիրներով, աշխարհքաղաքական բնույթի, եւ արտահայտում են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
Ամերիկացիները հասկանում են, որ Վրաստանը հայտնվել է բավական խոցելի վիճակում, հատկապես Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցման արդյունքում: Ակնհայտ է, որ Թուրքիան ձեռնամուխ է եղել Վրաստանի ուղղությամբ նոր եւ ավելի բացահայտ էսպանսիոնիստական քաղաքականության, որն Անկարայում դիտարկվում է որպես անհրաժեշտ թռիչքահրապարակ Հյուսիսային Կովկասում սեփական ներկայությունը ծավալելու համար:
Սակայն, թուրքերի մտահղացմամբ, Վրաստանի առավել կարեւոր գործառույթը պետք է լինի որպես Թուրքիային ու Ադրբեջանին միացնող տարածք: Եթե նախկինում Վրաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը քիչ թե շատ նրբանկատ էր, ապա Մերձավոր Արեւելքում թուրքական ձախողումից եւ ԱՄՆ հետ դիմակայության արդյունքների բացակայությունից հետո թուրքերը ձգտում են դեպի Հարավային եւ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանները:
Դա, իհարկե, ուղղված է լինելու ռուսաստանի շահերի դեմ, սակայն դա աշխարհքաղաքականության այն շրջադարձը չէ, երբ Ռուսաստանից ոչ պակաս ԱՄՆ-ն է շահագրգռված թուրքական էքսպանսիան զսպելու հարցում, քանի որ տարածաշրջանի տերությունների ուժերի դասավորությունը եւ ռազմավարական նպատակները սկզբունքորեն ճշտված են:
Սակայն, Մոսկվայում առայժմ պատրանքներ կան Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցման կապակցությամբ, երբ կարելի է դիմակայել ԱՄՆ-ին: Տարածաշրջանի երկու առաջատար պետությունների տվյալ մերձեցումը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի համար, այսինքն այն երկրների, որոնք նեոօսմանիզմի դոկտրինում դիտարկվում են որպես թուրքական էքսպանսիայի «առաջին էշելոնի» երկրներ:
Վրաց քաղաքական մտածողության մեւ արտաքին քաղաքական պայմանները եւ մոտեցումները պայմանավորում են մշտական զիջումները Թուրքիային ու նրա մերձավոր գործընկեր Ադրբեջանին: Ամերիկացիների կողմից Թուրքիային տրված ազատության աստիճանը էքսպանսիայի հարցում արդեն սպառվել է 1990-ականների վերջին, սակայն վրացիները, երեւում է, դա նկատել են ավելի ուշ:
Ամերիկացիների համար հասկանալի է, որ Վրաստանն ի վիճակի չէ հակազդել թուրքական էքսպանսիային, եւ զսպման քաղաքականությունը, որ ԱՄՆ հետեւողական իրականացում է Թուրքիայի հանդեպ, կարիք ունի Վրաստանում առավել ակտիվ գործընկերների, որպիսին կարող են դառնալ վրացահայերը:
ԱՄՆ հատկապես շահագրգիռ են Վրաստանի հայաբնակ տարածքներում հասարակական ու քաղաքական ակտիվությամբ: Ամերիկացիներն իրականացրել են Ջավախքի հայերի դարավոր երազանքը՝ վերջապես ավտոճանապարհ են կառուցել, դեպի Հայաստան, եւ այդ գավառի խնդիրները սկսել են դիտարկել առավել մանրամասն ռեժիմով:
Անշուշտ, կարեւոր է էթնո-կրոնական համայնքների իրավունքների ոլորտի հարցերի լուծումը, ամերիկացիների կարծիքը հաշվի առնելով: Միաժամանակ, ամերիկացիները «անսպասելի» պարզել են, որ Ջավախքում, եւ ընդհանրապես վրացահայերի շրջանում գործնականում սպառվել են Ռուսաստանի դիրքերը, ինչը կարեւոր հանգամանք է Վրաստանի հայերի «ինքնորոշման» հարցում:
Ներկայում ԱՄՆ ջանքեր է գործադրում իրականացնելու իր ծրագրերը Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում, Ռուսաստանին ու Թուրքիային առավելագույնս դուրս մղելու ձգտումով: Այն պայմաններում, երբ Վրաստանում ներկայում ծավալվում է ռուսամետ քաղաքական կուսակցությունների եւ խմբերի ուղղությունը, որոնք փորձում են վերակենդանացնել Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ԱՄՆ գործընկերները Վրաստանում կարող են դառնալ եւ էթնիկ, եւ կրոնական համայնքները:
Համենայնդեպս, ԱՄՆ չի կարող անտեսել այդ գործոնը: Ներկայում ռուսները կցանկանային ցուցադրել, թե իրենք ինչ որ դիրքեր ունեն վրացահայերի շրջանում, սակայն դա բավական անճոռնի տեսք ունի: Վրաստանում ռուսական ազդեցության վերակենդանացման առաջին փուլը տապալվեց: Սակայն այդ քաղաքականությունը կրկին ակտիվացել է, եւ ռուսները հասկանում են, որ հայկական գործոնը Վրաստանում կարող է բավական զգակի դառնալ մոտ ապագայի քաղաքական պայքարում:
Իգոր Մուրադյան

No comments: