
Նրա խոսքով` վերջին 1.5 տարում անշարժ գույքի շուկան կայունացել է, գների անկում չկա, բայց աճ էլ չկա, գները տատանվում են 4-5 տոկոս մարժայի սահմաններում:
Փոխվել է նաեւ պահանջարկի կառուցվածքը: Սփյուռքահայերի մոտ պակասել է ակտիվությունը, որը սակայն փոխհատուցվում է ՀՀ քաղաքացիների եւ Իրանի քաղաքացիների ձեռքբերումներով: Ս. Աղաբեկյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայերը եւս կվերականգնեն իրենց ակտիվությունը:
«Էսկո կոնցեռնը» պատրաստվում է առաջիկայում իրականացնել խոշոր ներդրումային նախագծեր: Մասնավորապես` Տիգրան Մեծ պողոտայի վրա կկառուցվի 212 տեղանոց հյուրանոցային եւ առեւտրայի համալիր, ընդհանուր 20 հազ. քմ մակերեսով: Ներդրումների ծավալը մոտ 18 մլն դոլար է: Մյուս նախագծով Ուլնեցի փողոցում կկառուցվի բազմաբնակարան շենքային համալիր, բաղկացած փոքր, սակայն մինչեւ վերջ ավարտին հասցված (կահավորված) բնակարաններից: Ըստ Աղաբեկյանի` ներկայումս սպառողը պահանջարկ է ներկայացնում հենց ավարտուն տեսքի բերված անշարժ գույքի նկատմամբ:
No comments:
Post a Comment