Monday, September 19, 2011

Օգան. Թուրքիան ընկնել է ամերիկացիների թակարդը

Panorama.am. 19-9-2011- «Թուրքիայի Կառավարությունը փորձում է վատթարացնել հարաբերությունները Իսրայելի հետ, բայց դա ճիշտ չէ: Թուրքիան, հայտնվելով ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգում, առավել ակնհայտ է դարձնում Իսրայելի քաղաքականությունում առկա կեղծիքը: Այս մասին «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պատգամավոր Սինան Օգանը:
Վերջինս նշել է, որ աշխարհագրական տեսակետից Մալաթիան ամենահարմար կետն է Իսրայելի և Իրանի հետ: Նա հայտարարել է, որ հակահրթիռային համակարգը պաշտպանական միջոց չէ, հակառակը՝ հարձակման միջոց է, ինչը կարող է հանգեցնել Իրանի հետ պատերազմի:
Պատգամավորը պնդել է, որ «Թուրքիան ընկնելու է ԱՄՆ-ի թակարդը»: Իրանի հետ հարաբերությունների լարվածությունը կարող է 2 հիմնական պատճառ ունենալ. Թունիսի իրադարձությունները վաղ թե ուշ պետք է կրկնվեն Իրանում, սակայն, Սիրիայի և Լիբիայի օրինակը ցույց է տալիս, որ Թուրքիան գործում է ԱՄՆ-ի հետ միասին: Երկրորդ պատճառը, դա Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգն է, որ ցանկացած ժամանակ կարող է իրականացնել դիվերսիա, Իրանի կողմից արհեստական հարձակման վտանգ ստեղծելու նպատակով: Իսկ ԱՄՆ-ի նպատակն է՝ հակամարտություն առաջացնել Թուրքիայի և Սիրիայի միջև:
«Արևմուտքը չի հարցնի, թե արդյոք դա հնարավոր է Թուրքիայի և Սիրիայի միջև: Սա հաստատված փաստ է, իսկ Թուրքիան գտնվում է ծուղակի շեմին»,- ասել է Ս. Օգան:

No comments: