Tuesday, September 20, 2011

Թուրքիայի նախագահին փորձում էին պայթեցնե՞լ

Tert.am. 19-9-2011- Բեռլինի Հումբոլդ համալսարանում, որտեղ այսօր նախատեսված էր այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ելույթը, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Համալսարանի համապատասխան սրահից մարդիկ տարհանվել են։ Այժմ այնտեղ որոնողական աշխատանքներ են իրականացնում սակրավորները։
Դեպքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։

No comments: