Monday, September 19, 2011

րկխոսությունն այլևս երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու գործիք չէ. Լևոն Զուրաբյան

Tert.am. 19-9-2011- Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահություն հայտնեց, որ անկախության տարեդարձի կապակցությամբ Ազգային ժողովում այսօրվա ընդունելությանը Կոնգրեսի ներկայացուցիչներից չեն լինի: «Դե ավազակապետերի հետ ինչ խրախճանքի կարելի է մասնացկել, ավազակապետերի հետ կարելի է բանակցել երկիրն իրենց լծից փրկելու համար», - հայտարարեց նա:
Առկախված երկխոսության գործընթացը վերսկսելու մասին խոսելիս Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե իշխանությունները իրենց բոլոր հնարավոր զիջումներն արդեն արել են և Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու քայլին չեն գնա:
«Դժվար թե իշխանությունները սթափվեն և գնան նոր զիջումների, մինչև որ ժողովուրդն իր ճնշմամբ չպարտադրի նոր զիջումներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունների՝ սթափ մտածելու ունակության բացակայության պատճառով երկխոսությունը երկրորդ պլան է գնացել: «Իշխանություններն իրենք են իրենց պահվածքով մերժել այդ գործիքը, և ժողովրդին այլ բան չի մնում, քան ընդվզել»,- հայտարարեց Կոնգրեսի համակարգողը՝ ավելացնելով, որ երկխոսությունն այլևս երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու գործիք չէ:

No comments: