Monday, October 24, 2011

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մինչև 1000 մարդ է զոհվել

Tert.am. 23-10-2011- Թուրքիայի Վան քաղաքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 500-ից 1000 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը` վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքի տվյալները:
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Ալթայը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով մոտ 10 տուն Վան քաղաքում է փլուզվել, ևս 25-30 շենք էլ մոտակա Էրջիշ քաղաքում:
Թուրք երկրաշարժագետների տվյալներով` երկրաշարժի ուժգնությունը 7,2 բալ է կազմել. ցնցումները զգացվել է նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Իրանում:

No comments: