Wednesday, October 12, 2011

Սուրճի սիրահարները պոտենցիալ թմրամոլներ են. գիտնականներ

News.am. 12-10-2011- Երիտասարդ մարդիկ, ովքեր նախապատվությունը տալիս են սուրճին, շատ հնարավոր է, որ հետագայում կախվածություն ձեռք բերեն: Այդպիսի հետեւության են հանգել փորձագետները, ի դեմս, պրոֆեսոր Ստեյսի Սիգմոնի (Վերմոնտի համալսարան):
Նրանք բացահայտել են, որ կոֆեինին դրականորեն արձագանքող մարդիկ հաճախ են հաճույք ստանում նաեւ ատֆետամինից եւ կոկաինից, հատկապես մեծ չափաբաժիններով, գրում է MEDdaily-ը, վկայակոչելով The Daily Mail-ը:
Նման հետեւություններն արվել են 22 մարդկանց շրջանում արված հարցումների արդյունքում: Հետազոտողները հարցրել են նրանց, թե ի՞նչն են ավելի նախընտրում. Կոֆեի՞նը, թե՞ դեղահաբ-համադարմանը: Ավելի ուշ կամավորներին ամֆետամին են բաժանել, որից հետո նրանք պետք է գնահատեին իրենց տպավորությունները:
Արդյունքում , մարդկանց մեծ մասը, ովքեր ընտրել էին կոֆեինը, ավելի դրական են արձագանքել թմրանյութերին:

No comments: